Nokia -ն Պաշտոնապես Մեկնաբանել է Վերջին Իրադարձությունները
- By ijohn
- 14/02/2013
- 15:52
- No Comments
Օրերս, համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկն էր` Nokia -ի պակիստանյան շնորհանդեսը, որի ժամանակ ընկերությունն իբր ցուցադրել էր սեփական արտադրության Windows պլանշետ: Այդ կապակցությամբ ֆինները պաշտոնական մեկնաբանություններ են արել, որը հրապարակել է My Nokia Blog –ը:
Nokia –ի ներկայացուցչի խոսքերով` շնորհանդեսի ընթացքում ցուցադրված պլանշետն ընդամենը եղել է ցուցադրական բնույթի, սովորական Windows 8 –ի նկար, և որ այն ոչ մի կապ չունի Nokia –ի արտադրանքների հետ: Այդպիսի բացատրությունը կարելի է համարել տրամաբանական, քանի որ այդ նույն սլայդում պլանշետի կողքին պատկերված էր PC , սակայն ոչ ոք չսկսեց քննարկել Nokia –ի կողմից դեսկթոփ թողարկելու տարբերակը:
Մյուս կողմից, ընկերությունը կարող էր պլանշետ ցուցադրելու համար այնպիսի նկար օգտագործել, որը նման չէր լինի Lumia -ին: Այդ դեպքում, ընկերության կողմից նոր պլանշետ ցուցադրելու մասին շշուկներն ավելի քիչ ծավալներ կստանային:
Հնարավոր է` ընկերությունն այդպիսի <<պատահական>> ցուցադրումներով ուզում է մինչև MWC –ը, հավելյալ հետաքրքրություն առաջացնել սարքի հանդեպ: Ամեն դեպքում, Nokia –ն չհերքեց իր կողմից պլանշետ ստեղծելու փաստը, հետևաբար, Բարսելոնայում այն տեսնելու հավանականությունը մեծ է:
Աղբյուրը` My Nokia Blog
(144 Դիտում )
Ուղղագրական սխալ եք գտե՞լ. նշեք այն մկնիկի կուրսորով և սեղմեք Ctrl+Enter












Copyright © 2013