«Ըստ տարբեր շշուկների` Նիկոլին ստիպում են` կամ ստորագրիր ու հրաժարվիր Արցախից և հայկական անկլավներից, կամ քեզ փոխարինող գտիր ու գնա»․ Զաքարյան

 14:52 , 12.05.2022    Դիտումներ՝ 562   MOBILENEWS.AMԼուրերԱզատ խոսք

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օր-օրի կապիտուլյանտ ռեժիմի խուճապն ավելի ցայտուն է դառնում: Արդեն, կարելի է ասել, ժողովուրդն է իրադրության տերը:

Ըստ տարբեր շշուկների` Նիկոլին ստիպում են` կամ ստորագրիր ու հրաժարվիր Արցախից և հայկական անկլավներից, կամ քեզ փոխարինող գտիր ու գնա: Երկու դեպքում էլ Նիկոլը վախենում է Ֆրանսիայի հրապարակում ամեն օր հավաքվող հայրենատեր մարդկանցից:

Նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելը կլինի իր վերջը` բոլոր առումներով: Իսկ նոր կապիտուլյացիոն թուղթը ստորագրող փոխարինող` նույնիսկ իր թիմում, ասում են չի գտնում»:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.