Սրանց ինչո՞ւ է թվում, որ պատերազմում խայտառակ կապիտուլյացիա ստորագրողը կարող է կյանքի այլ ոլորտներում հաջողություն արձանագել պետության համար

 12:16 , 09.05.2022    Դիտումներ՝ 504   MOBILENEWS.AMԼուրերԱզատ խոսք

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սրանց ինչու՞ է թվում, որ պատերազմում խայտառակ կապիտուլյացիա ստորագրողը (հօգուտ թշնամու գործողը) կարող է կյանքի այլ ոլորտներում հաջողություն արձանագել պետության համար:

Որևէ ոլորտում, մեր երկրի հնարավոր հաջողությունները կախված են Նիկոլին և իր թայֆային վռնելուց ու նրանց հակապետական, ապազգային գործունեության բոլոր կողմերը բացահայտելուց:

Այն ժողովուրդները` որի իշխանությունները գործում են ի վնաս իրենց ժողովրդի և չեն բացահայտվում ու չեն պատժվում` դատապարտված են անհաջողության: Նիկոլիզմի դատապարտումը, նրա ծագման թշնամական աղբյուրի պաշտոնական բացահայտումը և քաղաքական գնահատական տալը` կարևոր նախապայման են հասարակության բարոյական վերելքի ու ձեռքբերումների համար:

Այլապես, այսօրվա օրինակով, երկիրն ու բոլոր հաղթակակներն ավիրած ազգակործան պատուհասը, առանց ամաչելու, առանց գետինը մտնելու, Շուշիի ազատագրման օրը ուղղերձ կհղի ու կշարունակի չարաշահել չարքաշ ու միամիտ հայ ժողովրդի հույսերը»:

Արտակ Զաքարյան



  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.