Վաղը առավոտից սկսվում են անհնազանդության բողոքի ակցիաները․ Իշխան Սաղաթելյան

 22:29 , 04.05.2022    Դիտումներ՝ 495   Tert.amԼուրերԱզատ խոսք

«Վաղը առավոտից շարունակելու ենք ավելի մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաները: Ներողություն եմ խնդրում մեր բոլոր քաղաքացիներից, ում ճանապարհը փակում ենք, բայց դա անում ենք նաև նրանց համար»,- Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ կոնկրետ տեղերում ակցիաներ անելու վերաբերյալ առավոտյան հանդես կգան հայտարարություններով:

Նա կոչ արեց նաև Հայաստանի մարզերի բնակչությանը սկսել տեղական բողոքի ակցիաներ և ցույցեր:

Սաղաթելյանը ընդգծել է, որ հրաժարականի այդ պահանջը հնչեցնելուց հետո Ազգային ժողովի շենքի մոտ գնալու նպատակն էր Նիկոլ Փաշինյանին ուղիղ ասելը, որ նա լեգիտիմ չէ, իսկ խորհրդարանի շենքը գրավելու նպատակ չկար։

Սաղաթելյանը նաև ասել է, թե ինչու խորհրդարանի շենքը «չգրավվեց»։

«Այդ շենքի մեջ իշխանություն չկա։ Իշխանությունը փողոցում է, մեր ձեռքին է։ Այդ շենքի ներսում Նիկոլն ուներ 2 000 ոստիկան։ Նիկոլը կրկին արյուն է ուզում։ Կրկին հայի արյուն է ուզում։ Այդ արյունը չի՛ լինելու։ Մենք նրան պետք է հեռացնենք առանց արյան»։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.