Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցը նշել է հիմնադրման 50-ամյակը

 12:47 , 12.02.2022    Դիտումներ՝ 110   1Lurer.amԼուրերԻրադարձային

Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցը նշել է հիմնադրման 50-ամյակը: Միջոցառմանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, վաստակաշատ ուսուցիչներ, դպրոցի շրջանավարտներ և այլ պաշտոնատար անձինք:

«Գիտության, տեխնիկայի արագ զարգացման մեր օրերում միայն գիտելիքներով կարող ենք դիմագրավել ժամանակի թելադրած բոլոր մարտահրավերներին, քանզի երկրի ապագան մենք տեսնում ենք կիրթ և ուսյալ հասարակության մեջ, որը գնահատում և արժևորում է կրթության ու դպրոցի դերը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում ուժ, կարողություն, մտքի թռիչք, կառավարման ամուր կամք: Մաղթում եմ, որ յուրաքանչյուրիդ մեջ երբեք չպակասի սերն առ գիտելիք ու աշխատանք, առ հայրենիք ու ազգ»,- շնորհավորելով ներկաներին՝ նշել է մարզպետ Հայկ Ղալումյանը:

Դպրոցի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալագրեր է հանձնել դպրոցի վաստակաշատ մի շարք ուսուցիչների:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.