Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը

 12:23 , 12.05.2022    Դիտումներ՝ 1573   1lurer.amԼուրերԻրադարձային

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ-ի լիարժեք վերահսկողության ներքո։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.