Գերմանիայի արտաքին գործերի նախարարի վրա ձվեր նետելու փորձը տեսագրվել է և հայտնվել համացանցում

 21:18 , 09.05.2022    Դիտումներ՝ 695   MOBILENEWS.AMԼուրերԻրադարձային

Համացանցում հայտնվել է մայիսի 8-ին Գերմանիայի Վուպերտալ քաղաքում «Կանաչներ»-ի կուսակցության նախընտրական հանրահավաքից մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ձվեր են նետվում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի վրա։

Der Spiegel-ի փոխանցմամբ՝ ցուցարարները մեղադրել են կուսակցությանը պատերազմ հրահրելու և երկիրը ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու փորձի մեջ։ Երբ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը բեմ է բարձրացել՝ աջակցելու իր կուսակիցներին, ելույթի ժամանակ ձվեր են նետվել իր ուղղությամբ։

Թիկնապահը շտապել է պաշտպանել Բերբոքին, սակայն նա խնդրել է մի կողմ քաշվել և ասել է, որ չի հանդուրժի իշխանությունների հետ անհամաձայնություն հայտնելու նման ձևերը։ Նրա խոսքերով՝ ձվեր նետելը խոսքի ազատության իրավունքի իրացման կասկածելի միջոց է։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.