Լեհաստանում ներկով հարձակվել են ՌԴ դեսպանի վրա

 15:21 , 09.05.2022    Դիտումներ՝ 988   Shantnews.amԼուրերԻրադարձային

Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հարձակման է ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս: Այս մասին հայտնում է ТАСС-ի թղթակիցը դեպքի վայրից։

Ռուսաստանի Դաշնության դեսպանի, նրա կնոջ և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել գնալ հուշահամալիր։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են դիվանագետներին և օգնել նրանց մոտենալ մեքենային։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.