Զարեհ Սինանյանը հանդիպել է Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 19:42 , 07.05.2022    Դիտումներ՝ 871   1lurer.amԼուրերԻրադարձային

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հաղորդում են՝ Սիրիա այցի երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Դամասկոսի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել է առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Այնուհետ նա շրջայց է կատարել եկեղեցում, հանդիպել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Եկեղեցու տարածքում գործում է ազգային Սրբոց Թարգմանչաց վարժարան։ Այն Դամասկոսի 5 ազգային վարժարաններից մեկն է։

Զարեհ Սինանյանը Դամասկոսի Հայ կաթողիկե առաջնորդարանում համդիպել է նաև Գերապայծառ Տեր Հովսեփ Եպս. Առնաությանի, Դամասկոսի Հայ Կաթողիկե տիկնանց միության, ՀՄԸՄ և հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բոլոր հանդիպումների ընթացքում Գլխավոր հանձնակատարին ուղեկցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.