Ուկրաինական ուժերը «Տոչկա-Ու»-ով հարվածել են Խերսոնի հեռուստաաշտարակին․ РИА Новости

 13:38 , 28.04.2022    Դիտումներ՝ 1370   Shantnews.amԼուրերԻրադարձային

Ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած Խերսոն քաղաքում՝ հեռուստաաշտարակի մերձակայքում, գիշերը մի քանի ուժգին պայթյուն է որոտացել։ РИА Новости գործակալությունը հաղորդում է, որ ուկրաինական ուժերի կողմից արձակվել է «Տոչկա-Ու» համակարգի 3 հրթիռ, որոցից 2-ը խոցվել է։

Սրան նախորդել է 5 հարված «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։

Պայթյուններից հետո մոտ կես ժամով խափանվել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Խերսոնում։ Հեռուստաաշտարակը լուրջ վնասներ չի կրել։

Խերսոնի մարզի գրավումից հետո այնտեղ սկսել են եթեր հեռարձակել ռուսական հեռուստաալիքները։

Ուկրաինական կողմն առայժմ պայթյունների առնչությամբ մեկնաբանություն չի արել։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.