«Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց երկու շաբաթով

 14:06 , 29.03.2022    Դիտումներ՝ 189   Yerevan.todayԼուրերԻրադարձային

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ նախագահը չի ներկայացել այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով։ Պաշտպանը ներկայացրեց նաև համապատասխան բժշկական տեղեկանքը և հայտնեց, որ նախնական տվյալներով բուժումը կտևի մոտ 10 օր։

Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.