Հաղորդավարուհին Դեբեդ գետն է ընկել ռետինե նավակով նավարկելիս․ ԱԻՆ-ը նոր մանրամասներ է ներկայացրել
20:46 , 09.05.2022 Դիտումներ՝ 5392 MOBILENEWS.AM • Լուրեր • Պատահարներ
«Մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Դեբեդ գետում, ռետինե նավակով նավարկող քաղաքացիներից մեկն ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, անգիտակից վիճակում դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է նրա մահը»,- ասվում է հաղորդագրությունում։
Կիսվեք սոց. ցանցերում
Материалов за текущий период нет.