Ընդդիմության նախաձեռնության՝ հասարակական կարգը խախտած մասնակիցը կալանավորվել է. ՔԿ
18:25 , 05.05.2022 Դիտումներ՝ 1590 1lurer.am • Տեսանյութեր • Լուրեր • Պատահարներ
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նույն օրը Երևան քաղաքի հիշյալ փողոցում քաղաքական ընդդիմության կազմակերպած նախաձեռնության մասնակից քաղաքացին, մի խումբ անձանց հետ, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է դեպքի վայրում գտնվող կնոջ նկատմամբ բռնության գործադրմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինս կալանավորվել է:
Միջոցառումներ են ձեռնարկվում միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ ևս համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կիսվեք սոց. ցանցերում
Материалов за текущий период нет.