Քաբուլում պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել

 19:15 , 29.04.2022    Դիտումներ՝ 662   Shantnews.amԼուրերՊատահարներ

Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել է Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական ​​«Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարությունում ներքին գործերի նախարարության ներկայացուցչին:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևմուտքում գտնվող Խալիֆա Սահիբ մզկիթում աղոթքի ժամանակ։

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Aamaj News-ը հայտնել էր Աֆղանստանի մայրաքաղաքի Դար-ուլ-Աման փողոցի մոտ գտնվող մզկիթում պայթյունի մասին։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.