Հրդեհ՝ Երևանի ռեստորաններից մեկում
11:41 , 27.04.2022 Դիտումներ՝ 764 hy.armradio.am • Լուրեր • Պատահարներ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Հին Էրիվան» ռեստորանում՝ նշում է ԱԻՆ-ը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:10-ին, մարվել՝ 05:17-ին: Ռեստորանի 1-ին հարկում այրվել են գույքը և փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ), 2-րդ և 3-րդ հարկերում՝ աստիճանավանդակները և պատերի երեսպատումը (յուրաքանչյուր հարկում՝ մոտ 50 քմ), ջերմահարվել են միջանցքի դռները և պատուհանները (մոտ 50 քմ):
Փրկարարները տարահանել են երկու աշխատակցի, մեկ անձ ձեռքերի հատվածում ստացել է այրվածքներ․ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Կիսվեք սոց. ցանցերում
Материалов за текущий период нет.