Պայթյուն Աֆղանստանի մզկիթում․ կան զոհեր ու վիրավորներ

 21:47 , 22.04.2022    Դիտումներ՝ 441   Shantnews.amԼուրերՊատահարներ

Աֆղանստանի Կունդուզ նահանգի մզկիթներից մեկում պայթուցիկ սարք է գործարկվել։ Այս մասին ուրբաթ հայտնել է աֆղանական Aamaj News գործակալությունը։

Մզկիթը գտնվում է Կունդուզ նահանգի Իմամ Սահիբ շրջանում՝ երկրի հյուսիսային մասում։

Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը Twitter-ի իր պաշտոնական էջում հաստատել է 33 զոհերի մասին տվյալները։ Նրա խոսքով՝ ևս 43 մարդ վիրավորվել է։

Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները և ականատեսների տվյալները, հայտնել էր առնվազն 30 զոհերի և վիրավորների մասին։ Իր հերթին, աֆղանական Hasht-e Subh թերթը, հղում անելով տեղական աղբյուրներին, հայտնել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ինչի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը վիրավորվել։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.