Այրվել է Երևանի Այգեգործական փողոցի տներից մեկի տանիքը

 17:12 , 04.04.2022    Դիտումներ՝ 128   1lurer.amՏեսանյութերԼուրերՊատահարներ

Ապրիլի 4-ին՝ ժամը 13։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սերո Խանզադյան փողոցի չբնակեցված տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեգործական փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին, մարվել՝ 14:09-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 100 քմ) և տան մոտակայքում՝ 100 քմ տարածքում, աղբ և բուսածածկույթ:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.