ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 1 միլիոնը

 10:35 , 05.05.2022    Դիտումներ՝ 468   Shantnews.amԼուրերԱռողջապահություն

ԱՄՆ-ում Covid-19-ի հետևանքներից մահվան դեպքերի թիվը համավարակի ողջ ընթացքում գերազանցել է 1 միլիոնը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Worldometers-ի տվյալները։

«Այս թիվը, որը համարժեք է, օրինակ, կալիֆորնիական Սան Խոսեի՝ ԱՄՆ-ի մեծությամբ 10-րդ քաղաքի բնակչությանը, արձանագրվել է երկրում վիրուսով վարակման առաջին դեպքի հաստատումից 27 ամիս անց», – նշում է հեռուստաալիքը:

Վերջին շաբաթներին իրավիճակը սկսել է նկատելիորեն փոխվել դեպի լավը։ «Սակայն ամեն օր մահանում է մոտավորապես 360 մարդ», – ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ-ը «զգալի տարբերությամբ» առաջ է անցել այլ երկրներից կորոնավիրուսից մահացությունների թվով, երկրորդ տեղում Բրազիլիան է, որն ունի 660 հազարից ավելի մահ։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.