Թարմացում. 27.04.2022. հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, առողջացել է 10 քաղաքացի

 11:38 , 27.04.2022    Դիտումներ՝ 970   MOBILENEWS.AMԼուրերԱռողջապահություն

Ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 17 նոր դեպք, իրականացվել է 2774 թեստավորում, առողջացել է 10 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 855 դեպք, որոնցից 410 598-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է:

Ընդհանուր կատարվել է 3 042 708 թեստավորում:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.