Ապրիլի 19-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում պատվաստվել է 152 945 քաղաքացի

 22:01 , 20.04.2022    Դիտումներ՝ 469   1lurer.amԼուրերԱռողջապահություն

Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում են Covid-19 համավարակի դեմ պատվաստումները: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականի ապրիլի 19-ի դրությամբ մարզում պատվաստվել է 152 945 քաղաքացի, կամ պատվաստումային գործընթացը մարզում ունի 48,2% ընդգրկվածություն։

Ընդհանուր պատվաստվածների 80 671-ը ստացել է առաջին դեղաչափ, 69 748-ը՝ 2-րդ դեղաչափ և 2526 քաղաքացի ստացել է 3-րդ կամ բուստեր դեղաչափ։ Պատվաստումային գործընթացը կրում է շարունակական բնույթ։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.