Ծանրալսության ախտորոշումն ու բուժումը` առողջապահական արդիական խնդիր
19:28 , 15.04.2022 Դիտումներ՝ 654 1lurer.am • Լուրեր • Առողջապահություն
Ծանրալսության ախտորոշումը և բուժումը, չնայած ականջի միկրովիրաբուժության հաջողություններին, ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների ներդրմանը և լսողական սարքերի լայն կիրառմանը, դեռևս շարունակում է լինել առողջապահության խնդիր:
Ներկայումս առողջապահության նախարարությունը վերանայում է նորածնային լսողության սքրինինգի ծրագիրը` նոր շունչ հաղորդելու կոխլեար իմպլանտացիայի վիրահատության կազմակերպմանը:
Վաղ հասակում, մինչև երեխայի խոսելը, խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական հարմարեցումը:
Ամփոփելով հանդիպումը` Արտակ Ջումայանն ընդգծել է. «Լսողական խնդիրների վաղ հայտնաբերումը և համապատասխան միջոցառումների կիրառումը հիմնական գործոններն են, որոնք կնվազեցնեն լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա»:
Կիսվեք սոց. ցանցերում
Материалов за текущий период нет.