Անահիտ Ավանեսյանը Հնդկաստանի գործընկերոջ հետ քննարկել է դեղագործության ոլորտում երկու երկրների գործակցությունը

 19:00 , 11.04.2022    Դիտումներ՝ 141   MOBILENEWS.AMԼուրերԱռողջապահություն

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի առողջապահության և բարեկեցության, քիմիական նյութերի և պարարտանյութերի նախարար Մանսուխ Մանդավիայի հետ՝ Հնդկաստանի կառավարության խնդրանքով։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Օրակարգում եղել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև գործակցության եզրերը՝

• դեղագործություն.

• բժշկական սարքավորումներ.

• կրթություն և մասնագիտական փոխանակում:

ՀՀ առողջապահության նախարարություն


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.