Թարմացում. 08.04.2022. հաստատվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, առողջացել է 25 քաղաքացի

 13:10 , 08.04.2022    Դիտումներ՝ 154   MOBILENEWS.AMԼուրերԱռողջապահություն

Ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, իրականացվել է 2046 թեստավորում, առողջացել է 25 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 643 դեպք, որոնցից 410 295-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2050 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679 է:

Ընդհանուր կատարվել է 2993204 թեստավորում:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.