Թարմացում. 30.03.2022. հաստատվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, առողջացել է 26 քաղաքացի

 13:13 , 30.03.2022    Դիտումներ՝ 116   1lurer.amԼուրերԱռողջապահություն

Մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, իրականացվել է 1998 թեստավորում: Առողջացածների թիվը 26 է: Մահվան դեպք չի գրանցվել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 498 դեպք, որոնցից 409 879-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2332 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8611 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1676 է:

Ընդհանուր կատարվել է 2 973199 թեստավորում:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.