Idram-ն ու IDBank-ը բացառիկ տեխնո տաղավարով ներկայացել են DigiTec 2021 էքսպոյին (տեսանյութ)

 08:03 , 02.11.2021    Դիտումներ՝ 205   MOBILENEWS.AMԼուրերՏնտեսություն

Նորագույն տեխնոլոգիաների տարվա ամենախոշոր DigiTec 2021 էքսպոն 3 օր իր շուրջը կհամախմբի հայկական ՏՏ ոլորտի մի քանի տասնյակ հեղինակավոր ընկերություններին ու ստարտափներին: Բացման արարողությունից վայրկյաններ հետո տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում էր նաև Idram-ի և IDBank-ի տեխնո տաղավարը:

Ինտերակտիվ խաղով Idram-ն ու IDBank-ը հնարավորություն են տալիս բացահայտել QR վճարումների և դրա միջոցով աշխատող առաջին թվային ապառիկ՝ Rocket Line -ի հնարավորությունները, ինչպես նաև այն, թե ինչպես Idram&IDBank հավելվածով կատարել վճարումներ:

«Մեր առաջարկները շատ են, և մեր մասնագետները այս երեք օրերի ընթացքում պատրաստ են այստեղ բոլորին հյուրընկալել՝ թե՛ բիզնեսի ներկայացուցիչներին, թե՛ ֆիզիկական անձ հաճախորդներին, մանրամասն ներկայացնել, գործիքակազմը, տեղեկատվական տեխնոլոգիաները, իսկ մեր թիմակիցները ոչ ոքի աչքից չեն վրիպի, քանի որ շատ հետաքրքիր տաղավարով և լուծումներով ենք այս ամենը ներկայացնում»,-տեղեկացրեց IDBank-ի մարկետինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը:

Թվային ապառիկ Rocket Line-ը թույլ է տալիս գնել տվյալ պահին, բայց վճարել հետո, հաճախ՝ նաև առանց տոկոսների, իսկ QR կոդի միջոցով վճարում կատարելով՝ կրկնակի արագ է լինում գործարքը: Այս հնարավորությունները ներկայացնելու նպատակով Idram-ի և IDBank-ի տեխնոաշխատակիցները շրջեցին DigiTec 2021 էքսպոյի սրահում և հրավիրեցին տաղավար նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և էկոնոմիկայի նախարարներին:

Նարնջագույն տաղավարում մթնոլորտը թեժ էր, հաճախորդները իրենց հերթին էին սպասում, որ ժամանակին ու տեղում գտնեին իրենց QR կոդն ու մրցանակ շահեին:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.