«Կարող էի սպանել հանուն նրա»․ Մորգենշտերնի նախկին կինն՝ ամուսնալուծության մասին

 18:53 , 22.04.2022    Դիտումներ՝ 1098   MOBILENEWS.AMԺամանցՀայտնիներ

Մորգենշտերնն ու Դիլարա Զինատուլինան Մոսկվայում մեծ հարսանեկան արարողություն են անցկացրել 2021թ․-ի օգոստոսի 31-ին։ Սակայն ռեփերի եւ բլոգերի ընտանեկան կյանքը չի ստացվել։ Դիլարան հայտարարել է, որ նույնիսկ բաժանումից հետո կարող էր սպանել հանուն նախկին ամուսնու։

«Ես շատ հարցերում չեմ հասկանում նրան, մինչեւ հիմա զայրանում եմ, մինչեւ հիմա շատ բանի համար չեմ ներել, բայց ինձ թվում է՝ կարող էի սպանել հանուն նրա։ Չեմ պատկերացնում, որ թույլ կտայի նեղացնել նրան կամ վնասել։ Այնպես որ, այո՛, սիրում եմ»,- հայտարարել է Զինատուլինան։

Նա կարծում է, որ սերն ավելին է, քան պարզապես միասին լինելու ցանկությունը կամ մարդու բոլոր հատկությունները դրական գնահատելը։ Զինատուլինան կարծում է, որ սիրող մարդիկ միշտ իրենց զուգընկերոջը լավագույնն են ցանկանում, անվախ վեճերից ու վիրավորանքից։



  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.