Քիմ Քարդաշյանն առաջին անգամ մեկնաբանել է Քանյե Ուեսթի սիրավեպն իր «նմանակի» հետ

 11:30 , 13.04.2022    Դիտումներ՝ 138   Tert.amԺամանցՀայտնիներ

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ անդրադարձել է այն հանգամանքին, որ նախկին ամուսինը՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, հանդիպում է իր «նմանակի»՝ 24-ամյա Չեյնի Ջոնսի հետ:

41-ամյա Քարդաշյանը հարցազրույցում ասել է, որ ամենևին էլ վատ չի զգում, որ նախկին ամուսնու նոր ընկերուհին արտաքուստ իրեն շատ նման է, գրում է Daily Mail:

«Ոչ, պարզապես ցանկանում եմ, որ նա (Ուեսթը) երջանիկ լինի, իսկ նա (Ջոնսը) այնքան անուշիկ է երևում: Իսկապես շատ եմ ուզում, որ Քանյեն երջանիկ լինի»,-ասել է Քարդաշյանը:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.