Հայտնի է՝ երբ Չավին նորամուտը կնշի Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնում. աղբյուր

 10:53 , 02.11.2021    Դիտումներ՝ 214   MOBILENEWS.AMԼուրերՍպորտ

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում Չավիի նորամուտը կարող է լինել «Էսպանյոլի» դեմ խաղում, հայտնում է Diario Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիների և քաթարական «Ալ-Սադդի» միջև բանակցությունները չեն ավարտվել։ Պաշտոնապես Չավիի՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին կարող է հայտարարվել հինգշաբթի կամ ուրբաթ օրը։ Իսկ ահա նորամուտը կնշի «Էսպանյոլի» հետ խաղում՝ նոյեմբերի 21-ին։

Բացառվում է, որ Չավին կգլխավորի կատալոնական ակումբը Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում, քանի որ նոյեմբերի 3-ին «Ալ-Սադը» կխաղա «Ալ-Դուհաիլի» հետ։

Հաղթանակի դեպքում Չավիի թիմը կամրապնդի իր առաջատարությունը մրցաշարային աղյուսակում։ Քաթարական ակումբը ցանկանում է, որ այս խաղում թիմը գլխավորի Չավին։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.