100-ից ավելի երկրներ խոստացել են կանխել անտառների ոչնչացումը

 10:56 , 02.11.2021    Դիտումներ՝ 201   MOBILENEWS.AMԼուրերՀասարակություն

Գլազգոյում ընթացող կլիմայական գագաթնաժողովում աշխարհի ավելի քան 100 երկրներ խոստացել են մինչև 2030 թվականի ավարտը կասեցնել անտառային ծածկույթների վերացումը և հողերի դեգրադացիան և սկսել անտառների վերականգնման գործընթաց։ Այս մասին հայտնում է Ալ Ջազիրան։

Համատեղ հայտարարությանը միացել են նաև Բրազիլիան, Ռուսաստանը, Ինդոնեզիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, որոնց տարածքներում է գտնվում աշխարհի անտառների 85%-ը։

Անտառները կլանում են ածխաթթու գազի արտանետումների 30%-ը, սակայն աշխարհում անտառապատ տարածքները շարունակաբար կրճատվում են։ 2020 թվականի աշխարհը կորցրել է 258 հազար քառակուսի կիլոմետր անտառ։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.