Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. «Ժողովուրդ»
10:13 , 02.11.2021 Դիտումներ՝ 180 MOBILENEWS.AM • Լուրեր • Հասարակություն
Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 14.6 մլրդ հատ սիգարետ՝ նախորդ տարվա 17.4 մլրդ հատիկի դիմաց: Սրան զուգահեռ կրճատվել են ոչ միայն հայկական ծխախոտի արտահանումը, այլեւ ծխախոտ արտադրողների վճարած հարկերի ծավալները, մինչդեռ ծխախոտի արտադրությունը մեր հանրապետությունում, վերջին տարիների տվյալներով, արդյունաբերության ինտենսիվ զարգացող ճյուղերից էր։
Մասնագետների խոսքերով՝ մինչեւ Քովիդի տարածումը ծխախոտի արտահանման ծավալները եւս աճում էին, բայց անցյալ տարվանից սկսած՝ պակասել են նաեւ արտահանման ծավալները:
Կիսվեք սոց. ցանցերում
Материалов за текущий период нет.