Փողոցում ընկած իշխանություն
09:50 , 02.11.2021 Դիտումներ՝ 176 MOBILENEWS.AM • Լուրեր • Հասարակություն
Հաջորդ իշխանափոխությունը տեղի կունենա երկար ու դժվարին պայքարի, զրկանքների, հետեւողական աշխատանքի արդյունքում միայն: Բայց այսօր քաղաքական ասպարեզում նման աշխատանքի ու դժվարությունների պատրաստ քաղաքական ուժ մեզանում չկա: Թվում էր` աշնանային ընտրությունները լավագույն հնարավորությունն են ամառվա փոքր հաջողությունը զարգացնելու համար, եւ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը կրկնակի եռանդով պետք է լծվեին ՏԻՄ ընտրություններում հաղթելու գործին: Պարզվեց` հունիսի 20-ի հաղթանակն իրականում նրանք որպես պարտություն են ընկալել եւ կոտրվել: Պարզվեց` նոր նվաճումների չեն ձգտում: ՏԻՄ-երում հաղթանակն էլ, այսպես ասած, ընկած է փողոցում` վերցնող չկա: Եվ այդ հաղթանակը բաժին է ընկնում ոչ թե քիչ թե շատ կայացած կուսակցություններին, այլ քաղաքական ծրագիր չունեցողներին:
Կիսվեք սոց. ցանցերում
Материалов за текущий период нет.