ԱԻ նախարարն այցելել է Երևանի փրկարարական վարչություն և հրշեջ փրկարարական ջոկատներ

 16:38 , 12.05.2022    Դիտումներ՝ 912   1lurer.amԼուրերՀասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝ մեկնարկել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերը:

Առաջին կանգառը՝ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն էր:

Գերատեսչության ղեկավարը շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ:

Կարևորելով աշխատակիցների հետ անմիջական շփումը՝ նախարար Փամբուխչյանը հանդիպումները շարունակել է վարչության այլ հրշեջ փրկարարական ջոկատներում: Առաջիկայում ԱԻ նախարարը կայցելի նաև մարզային փրկարարական վարչություններ:



  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.