Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների, Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի մի հատվածի գազամատակարար

 11:19 , 12.05.2022    Դիտումներ՝ 689   Tert.amԼուրերՀասարակություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների, Թումանյան, Վարդանանց փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն` Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան (Նորշեն), Անիավան (Անի կայարան), Անիպեմզա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Զառինջա, Նոր Արթիկ, Սուսեր, Ցամաքասար բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.