Քոչարյանը պետք է ընդմիշտ վերանա. Հոլանդահայերը ուշադիր հետևում են Հայաստանի իրադարձություններին

 19:44 , 11.05.2022    Դիտումներ՝ 1574   1in.amՏեսանյութերԼուրերՀասարակություն

Հայաստանը լեգիտիմ ղեկավար ունի, մարդիկ իրեն 2 անգամ ընտրել են, հիմա ի՞նչ է ուզում ընդդիմությունը, ամեն ամիս պետք է նորից ընտրություն անե՞ն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին Հոլանդիայի հայերը:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը հայտարարում է, որ գալիս են Արցախը փրկելու, հոլանդահայերը նշեցին. «Թող փրկեին այն ժամանակ, երբ պատերազմ էր: Էլի թող փրկեն, բայց փրկելու համար պետք է Արցախում լինեն: 30 տարի չփրկեցին, հիմա հանկարծ հիշեցին, որ Արցախ ունե՞ն: Փրկողները պետք է Արցախում լինեին, որ կարողանային փրկել: Իսկ իրենք ի՞նչ արեցին, եկան Արցախն էլ քանդեցին, Հայաստանն էլ քանդեցին 30 տարի: Ոչ մի Արցախի փրկություն էլ չկա, իրենք իրենց ունեցվածքը փրկողներն են: Այսինքն պետք է ոչ թե երգեն «Զարթիր լաո», այլ «Քելե լաո, քելե երթանք մըր էրգիր»: Թող գնան փրկեն, ամեն ինչ ունեն, միլիոններ ունեն, թող տանեն շենացնեն Արցախը, ապրեն էնտեղ, 1-ի փոխարեն 10 երեխա ունենան: Երևանի կենտրոնում ի՞նչն են փրկում: Բոլորս էլ ամեն ինչ լավ գիտենք, հատկապես դրսի հայությունը: Մենք ապրել ենք իրենց ժամանակ, ինչի՞ ենք այստեղ, ինչի՞ ենք եկել, իրենց պատճառով»:

Հոլանդահայերը միակարծիք էին, որ ընդդիմության նպատակն ն իշխանությունը զավթելն է. «Հիմա էլ ուրիշ լոզունգ են առաջ քաշում, թե իբր աթոռ չենք ուզում, ուզում ենք Արցախը փրկենք: Արցախը տվիք, պրծաք, պատերազմի ժամանակ փրկեիք, երբ դավաճանում էիք, թողնում փախչում էիք: 30 տարի Արցախը փրկեիք: Հիմա եկել նորից աթոռ եք ուզում, նորից ձեր թալանն եք ուզում», ասաց 30 տարի առաջ Հայաստանից Հոլանդիա տեղափոխված մի կին: Հայաստանյան իրադարձություններին ուշի ուշով հետևող հոլանդահայերին վրդովվեցրել է նաև Գյումրիում ցուցարարների կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու փաստը. «Ո՞նց ծեծեցին էն պապիկին: Իրենցը ծեծ ու ջարդն է, ծեծեն, սպանեն: Թուրքերը պատերազմի ժամանակ մի պապիկի էին ծեծել, հիմա նույնն լ իրենք են արել, ո՞նց կարելի է մի քանի հոգով հարձակվել ու նման բան անել: Եվ դրանք պիտի գան իշխանությա՞ն: Եթե իրենցից որևէ մեկը Հայաստանում եկավ իշխանության, Հայաստանը կկործանվի: Դրսի հայերից ոչ ոք նրանց չի աջակցում: Ես կարծում եմ, որ Քոչարյանը ընդմիշտ պետք է վերանա՝ իր ամբողջ ազգուտակով»:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.