Ցուցարարները շրջապատել են Երևանի քաղաքապետարանի շենքը

 19:41 , 11.05.2022    Դիտումներ՝ 587   hy.armradio.amԼուրերՀասարակություն

«Դիմադրություն» շարժման ցուցարարները շրջապատել են Երևանի քաղաքապետարանի շենքը, փակել մուտքերը։

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ իրենց խնդիրը շենք մտնելը չէ, այլ այն արգելափակելը և նշել, որ կողջունեն, եթե քաղաքապետարանի աշխատակիցները, դուրս գալով շենքից, միանան իրենց պայքարին:

Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը իր ֆեյբուքյան էջում գրել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը աշխատավայրում է։ Որևէ մեկը դուրս գալու և բողոքի ակցիային միանալու ցանկություն չի հայտնել։

Առավոտյան տեղի է ունեցել ընդդիմության ավտոերթը, որի միջոցով ընդդիմությունը քաղաքացիներին իրազեկում էր անհնազանդության ակցիաների մասին՝ կոչ անելով միանալ։ Ավտոերթն ուղեկցել են ոստիկանական մեքենաները։

Իշխանափոխության պահանջով ընդդիմությունն արդեն երկրորդ շաբաթն է անհնազանդության ակցիաներ է անցկացնում:

Ժամը 16:30-ի դրությամբ բերման էր ենթարկվել 15 ցուցարար, 2 մեքենա տեղափոխվել էր տուգանային հրապարակ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):



  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.