Տեղումների հետևանքները Գյումրիի բաց կամ վնասված տանիքներով բնակելիներում

 19:37 , 11.05.2022    Դիտումներ՝ 700   Shantnews.amԼուրերՀասարակություն

Մայիս ամսվա առաջին տասնօրյակն առանց տեղումների չանցավ։ Անձրևային, նաև կարկտաբեր եղանակների վատ հետևանքներն առաջինը վթարային, ծակ տանիքներով շենքերում են տեսանելի։ Անձրևի անխնա հոսքը բնակարաններ բաց տանիքով շենքերում տարվա չորս եղանակներին է, բնակիչների պայքարն էլ նույն՝ անփոփոխ մեթոդներով։

«Մեր էս պատերը լրիվ խոնավացած են, ամբողջ գիշեր դխկոց-շխկոցից մենք չենք կարող քնել, կտուրը լրիվ պոկված է, ինչքան կարող ենք մենք սարքենք, արած ռեմոնտը դարձել է լրիվ եսիմ ինչ»,- բողոքում է Կամո 46 շենքի բնակիչը։

Կամո 46 շենքի 60 բնակարանից բոլորը չէ, որ բնակեցված են։ Հինգ հարկանի շենքի հիմնականում վերին հարկի բնակիչները չեն ապրում։ Անցած տարի մոտ 1000 քառ մետր մակերեսով տանիք է վերանորոգվել, մի մասն էլ թողել են այս տարվան։ Շենքը սպասարկող համատիրության նախագահն էլ ներկայացնում է, որ դեռ 800 քառ մետր մակերես ենթակա է նորոգման։

Համատիրություն-բնակիչ հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Գրեթե բոլորում նույն անհաշտ վիճակն է։ Համատիրությունը բնակչին մեղադրում է ժամանակին վճարումներ չկատարելու, իսկ բնակիչները հակառակը՝ նրանց անգործությունը։

Արդյունքում համատիրությունների բյուջեները միշտ սուղ են մնում, շենքերի սպասարկումն էլ վատ վիճակում։ Վել-Մանո համատիրության սպասարկման ենթակայության են 43 շենք, որից 20-ի տանիքները վերանորոգման խնդիրներ ունեն։

«Շենքն ունի միլիոնից ավելի պարտք, մուծումները չեն բավարարում։ Էլի ընդհանուր բյուջեից գումար ենք հատկացնում, բավարարում բնակիչների պահանջները»,- նշում է համատիրության նախագահ՝Արմեն Խաչատրյանը։

Քաղաքի բնակֆոնդի հին ու վթարային ամենաշատ շենքերը Գյումրի-Կենտրոն համատիրության սպասարկման տարածքում են։ Ցանկում են 230 շենքեր, որոնցից 127-ի տանիքները ենթակա են նորոգումների։ Համատիրության նախագահն, այնուամենայնիվ, չի հիշում որևէ ծավալուն ծրագիր, որն ուղղված է եղել բնակֆոնդի տանիքաշինությանը։

«Քանի որ ժամանակին ոչ պատշաճ ձևով է տրվել բնակարանները սեփականաշնորհման քաղաքացիներին ու համատիրություններ են ստեղծվել քաղաքապետարանը ինչ-որ ձևով իրա վրայից լուծը քցել են մի կողմ ,շատ է ծախսերը հմի ժողովուրդը ստացել է վատ վիճակում այդ շենքերն ինքն իրա ֆինանսական միջոցներով հնարավորություն չունի էդ խնդիրը լուծելու»,-նշում է «Գյումրի-կենտրոն» համատիրության նախագահ՝ Մովսես Ջուհարյանը։

«Քանի որ ժամանակին ոչ պատշաճ ձևով են տրվել բնակարանները սեփականաշնորհման քաղաքացիներին։ Համատիրություններ են ստեղծվել ու քաղաքապետարաններն ինչ-որ ձևով իրանց վրայից լուծը քցել են մի կողմ, շատ են ծախսերը, հմի ժողովուրդը ստացել է վատ վիճակում այդ շենքերը։ ֆինանսական միջոցներ, հնարավորություն չունի էդ խնդիրը լուծելու»,- նշում է Գյումրի-կենտրոն համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը։

Գյումրիի քաղաքային բյուջեից համատիրություններին ամեն տարի հատկացվող սուբվենցիան, ըստ էության, չի փակում մեծ ծախսերը, իսկ շենքերն շարունակում են մնալ ծակ ու բաց տաինքերով։ Վթարայնության որոշակի աստիճան ունեցող շենքերում խնդիրն ավելի բարդ է ու այդ վիճակին գումարվում է տանիքի հարցը

«Տարբեր տարիներին եղել են տարբեր թվեր․ օրինակ՝ անցյալ տարի 6մլն 700․000 է հատկացվել․․․Ասենք դա ոնց որ մի կաթիլ լինի ծովում, դա մեկ շենքի կտուր էլ չի վերանորոգի, մենք էդ գումարը բաժանել ենք մասերի։ Մասնակի վերանորոգման շարք ենք անցկացրել էֆեկտիվ ենք օգտագործել, բայց այդ 6մլն-ը ինչքան կուզես էֆեկտիվ օգտագործե 67 մլն չի դառնա»,- ասում է «Գյումրի-կենտրոն» համատիրության նախագահ՝ Մովսես Ջուհարյանը։

Համատիրության նախագահի հաշվարկներով քաղաքի բնակֆոնդի բոլոր շենքերի տանիքները նորոգելու համար 4 միլիարդ դրամ է անհրաժեշտ:

«Մոտավոր հաշվարկով՝ մեկ շենքի ամբողջական կտուրը վերանորոգելու համար 15-ից 25 մլն դրամ գումար է անհրաժեշտ։ Համայնքապետարանը չի կարող դա անընդհատ փոխանցել, համատիրություններն էլ չեն կարող այդքան գումար հավաքագրել այստեղ պետական միջամտություն է անհրաժեշտ»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը։

2021-ին Գյումրիում գործող 21 համատիրություններին 30 մլն դրամի չափով սուբվենցիա է հատկացվել տեղական բյուջեից, իսկ այն երկու կամ երեք շենքի ամբողջական տանիքի նորոգմանը միայն կբավարարի: Գյումրիի տանիքների հիմնանորոգումների ուղղությամբ պետական ծրագրեր չկան, չեն ներառվել նաև հրատապ լուծում պահանջող խնդիրների ծրագրում։



  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.