5 օր առաջ Սևանա լճում անհետացած երկու քաղաքացիներին դեռ չեն գտել

 10:31 , 11.05.2022    Դիտումներ՝ 572   Shantnews.amԼուրերՀասարակություն

Մայիսի 11-ին, ժամը 05։40-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:

Ժամը 08։00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռևս արդյունք չեն տվել։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.