Երևանի Մետրոպոլիտենի կայարաններից մեկում տեղի է ունեցել գնացքի խափանում
18:54 , 10.05.2022 Դիտումներ՝ 845 Shantnews.am • Լուրեր • Հասարակություն
«Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։
Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է Էլ․հավաքակայան։
Միևնույն ժամանակ տեղեկացնենք նաև, որ Էլ․ հավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով»,-հայտնում են Մետրոպոլիտենից։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։
Կիսվեք սոց. ցանցերում
Материалов за текущий период нет.