Ռուսական համայնքը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում. Արցախի նախագահ
18:43 , 10.05.2022 Դիտումներ՝ 636 1lurer.am • Լուրեր • Հասարակություն
Հանդիպմանը քննարկվել են հանրապետության կենսագործունեությանը, սոցիալական, կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Անդրադառնալով Արցախում ռուսական համայնքի կյանքին՝ երկրի ղեկավարը նշել է, որ այն մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և այսուհետ ևս իշխանություններն անելու են հնարավորը համայնքի ակտիվությանն աջակցելու համար:
Այդ համատեքստում ընդգծվել է, որ ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալուց հետո տարվում են աշխատանքներ Հանրապետության տարածքում ռուսական մշակութային տներ հիմնելու, դրանք անհրաժեշտ գույքով ապահովելու, տարբեր մշակութային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակի բարձրացման և ուսումնասիրման ուղղությամբ:
Կիսվեք սոց. ցանցերում
Материалов за текущий период нет.