Հրազդանի որոշ հասցեների, Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

 13:37 , 10.05.2022    Դիտումներ՝ 574   Tert.amԼուրերՀասարակություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մ.Ավետիսյան, Մ.Սպարապետի փողոցների գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.