Հայտնի են միջազգային STARMUS VI գիտական փառատոնի շրջանակներում Հայաստան այցելող համաշխարհային հեղինակավոր մի շարք հյուրերի անունները

 22:34 , 06.05.2022    Դիտումներ՝ 975   Shantnews.amՏեսանյութերԼուրերՀասարակություն

Կառավարության ֆինանսավորմամբ սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի միջազգային STARMUS 6 փառատոնը, որի հետհաշվարկի մեկնարկը պաշտոնապես ազդարարվեց այսօր։ Միջազգային STARMUS փառատոնի հյուրընկալումը մեր երկիր, ըստ կազմակերպիչների, աննախադեպ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։ Փառատոնի ձևաչափն ունիկալ է նրանով, որ հանրայնացնում և երիտասարդությանն է մոտեցնում գիտությունը՝ ամփոփելով այն արվեստով ու երաժշտությամբ։

Մեր հայրենակից, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը բացում է հանրահայտ փառատոնի փակագծերը, երկար ներկայացնում մանրամասներ։ Ըստ նրա STARMUS-ը հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և համաշխարհային քարտեզի վրա Հայաստանը դիրքավորելու որպես գիտության երկիր։

Մեր երկրում կլինեն աշխարհահռչակ Sons of Apollo խումբը, Ռիք Վեյքմանը, Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Անդրեյ Մակարևիչը, հայտնիներ, ովքեր Հայաստան են այցելելու հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով: Մի խոսքով STARMUS 6 փառատոնին կմասնակցեն ավելի քան 5 տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ:

Մանրամասները՝ ռեպորտաժում։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.