Խուլիգանություն Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փորոցի խաչմերուկում. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

 17:53 , 06.05.2022    Դիտումներ՝ 2749   hy.armradio.amՏեսանյութերԼուրերՀասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ, խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անվադողերով փակել են նշված ճանապարհը, այնուհետև հրկիզել դրանք:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, զննության են ենթարկվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ցուցարարներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և վերջիններիս արարքին ևս գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.