Պատրաստ եմ բանավիճել գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ. Հայկ Կոնջորյան

 16:22 , 05.05.2022    Դիտումներ՝ 1100   MOBILENEWS.AMԼուրերՀասարակություն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ պատրաստ է բանավիճել Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ:

«Պետրոս Ղազարյանը ինձ և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել է բանավեճի՝ հանրային եթերում։ Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։

Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ՝ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։

Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»,- գրել է Կոնջորյանը։

Հայկ Կոնջորյան-Hayk Konjoryan


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.