Երբ արթնացա, անգամ չէի հիշում, որ պատերազմ է եղել․ Մանուկ Խաչատրյան․ «Կյանքին ասել այո՛»

 14:28 , 04.05.2022    Դիտումներ՝ 4001   hy.armradio.amՏեսանյութերԼուրերՀասարակություն

«Ինչ վիրավորում հնարավոր էր, ստացել եմ։ Բժիշկները հույս չեն ունեցել, որ կապրեմ։ Ամեն դուրս գալուց հարազատներիս ասել են՝ պատրաստ եղեք վատագույնին, անգամ կլինիկական մահ եմ տարել։ Երբ արթնացա, անգամ չէի հիշում, որ պատերազմ է եղել, կորցրել էի հիշողությունս»,-պատմում է Մանուկ Խաչատրյանը։

Մոտ մեկ տասնյակ վիրահատություն է տարել, տասնյակ բեկորներ դեռ մարմնում են, այդ թվում՝ գլխում։ Բեկորները անհանգստացնում են, բայց պատերազմից մնացած ամենամեծ ցավը ընկերների, հատկապես Գևորգ Սամվելյանի մահն է պատճառում։ «3-րդ գյուղից էր, ամեն անգամ այդ կողմով անցնելիս մտածում եմ՝ հիմա մի տեղից դուրս կգա»,-ասում է Մանուկը։ Ծնվել է 2001 թվականի հունվարի 9-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, ապրում է Արագածոտնի մարզի Երզնկա գյուղում։ Զորակոչվել է 2019-ի հուլիսի 19-ին , ծառայել է Արցախում՝ Ներքին Հորաթաղի զորամասում։ Կռվել է Մաղավուզ, Մատաղիս հատվածներում, որտեղ էլ հոկտեմբերի սկզբին վիրավորվել է։ 2021-ի փետրվարին հիվանդության պատճառով վաղաժամ զորացրվել է։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.