Պատրաստ ենք մատուցելու ռուսերեն լեզվով կրթական ծառայություն՝ ըստ անհրաժեշտության. Դումանյան

 13:40 , 28.04.2022    Դիտումներ՝ 919   1lurer.amԼուրերՀասարակություն

Ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թվաքանակն ավելացնելու որոշումն ինչո՞վ է պայմանավորված: Կառավարության նիստից հետո լրագրողներից մեկն այս հարցն ուղղեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին:

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք մատուցելու ռուսերեն լեզվով կրթական ծառայություն՝ ըստ անհրաժեշտության: Գիտեք, որ վերջին շրջանում Հայաստանի գործարար միջավայրն է փոխվել, մարդիկ են գալիս տարբեր տեղերից իրենց ընտանիքներով: Մենք ասել ենք հետևյալը՝ եթե հարց առաջանա ռուսերեն լեզվով կրթական ծառայություն մատուցելու, ապա մենք պատրաստ ենք, և մենք կբացենք նոր դասարաններ, որպեսզի այդ երեխաները հնարավորություն ունենան ստանալ կրթություն»,- ասաց Դումանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շաբաթներ առաջ հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ասված է, որ Հայաստանում ռուսալեզու գործարար միջավայրի և ներդրումների ակտիվացման ֆոնին ակտիվացել է նաև ռուսալեզու քաղաքացիների ներհոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն:

Առաջարկվել է ՀՀ դպրոցներում, այդ թվում՝ ավագ մակարդակում, ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվն ըստ պահանջի:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.