Պետք է շարունակել պատվաստման գործընթացը՝ կորոնավիրուսի նոր ալիքի դեպքում մահացության բարձր ցուցանիշներից զերծ մնալու համար. նախարար
11:32 , 20.04.2022 Դիտումներ՝ 785 1lurer.am • Լուրեր • Հասարակություն
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Երևան քաղաքում և մարզերում կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակը, հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը և ընդգծել, որ թեև վերջին շրջանի արդյունքներով դրական դինամիկա է արձանագրվում, այդուհանդերձ, ժամանակը պետք է օգտագործել և շարունակել պատվաստման գործընթացը՝ նոր ալիքի բռնկման դեպքում մահացության բարձր ցուցանիշներից զերծ մնալու համար։
Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև նախորդ նիստի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին։
Կիսվեք սոց. ցանցերում
Материалов за текущий период нет.