«Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ է ունեցել Իսրայելում
11:32 , 08.04.2022 Դիտումներ՝ 344 hy.armradio.am • Տեսանյութեր • Լուրեր • Հասարակություն
Ռոզա Լինի ելույթի տեսագրությունը հրապարակվել է մրցույթի Youtube-յան պաշտոնական էջում։
Ռոզա Լինն առաջին անգամ մրցույթի երկրպագուների համար կենդանի կատարմամբ ներկայացրել է իր «Snap» երգը։
«Israel Calling»-ն ամենամյա միջոցառում է, որն Իսրայելը կազմակերպում է «Եվրատեսիլից» առաջ մասնակիցներին համախմբելու և երկրում զբոսաշրջությունն ակտիվացնելու նպատակով:
«Եվրատեսիլ 2022»-ը նախանշված է Իտալիայում մայիսի 10-14-ը: Ռոզա Լինը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչի օրը՝ մայիսի 10-ին, 17-րդ համարի ներքո:
Կիսվեք սոց. ցանցերում
Материалов за текущий период нет.