Քրգործեր՝ ադրբեջանական դիրքից Կարմիր շուկայի բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ

 12:23 , 22.03.2022    Դիտումներ՝ 123   MOBILENEWS.AMԼուրերՀասարակություն

Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022 թ. փետրվարի 11-ին և փետրվարի 18-ին Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի բնակիչներ՝ Արև Գաբրիելյանին և Սերգեյ Գևորգյանին պատկանող առանձնատները վնասելու՝ հանցագործությունը իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չհասցնելու դեպքերի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը:

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

ԱՀ քննչական կոմիտե


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.