Նարեկ Մանթաշյանի փաստաբանը դատարանին ներկայացրեց՝ գրավի նոր միջնորդություն

 20:29 , 14.03.2022    Դիտումներ՝ 147   Yerevan.todayԼուրերՀասարակություն

Կենտրոնի նստավայրում այսօր տեղի է ունենում «Դրոշի գործ»-ով դատական նիստը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին ներկայացրեց՝ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու նոր միջնորդություն՝ առաջարկելով 5 մլն ՀՀ դրամ։ Փաստաբանը ներկայացված նոր միջնորդությունը հիմնավորեց ՝ Նարեկ Մանթաշյանի վատթարացած առողջական խնդրով։ Ըստ փաստաբանի, շաքարային դիաբետ ունեցող ամբաստանյալին ՔԿՀ-ն ինսուլին չի տրամադրել և պատշաճ չի կազմակերպել նրա առողջական իրավունքը։

Մեղադրող կողմն առարկեց փաստաբանի ներկայացրած նոր միջնորդությունը։ Դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.