Երեխաները մինչև դպրոց գնալը պիտի ներգրավված լինեն նախադպրոցական ծառայություններում

 12:20 , 21.02.2022    Դիտումներ՝ 119   Hraparak.amԼուրերՀասարակություն

Մեր խնդիրներից մեկն այն է, որպեսզի մենք ապահովենք, որ դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի, մինչև դպրոց ընդունվելը,  ընդգրկված լինեն նախադպրոցական ծառայությունում։ Այս մասին քիչ առաջ ԿԳՄՍ ներկայացուցիչների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նշենք, որ ասուլիսի օրակարգում  ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» քննարկումն է։

«Հետազոտությունները փաստում են, որ նախադպրոցական ծառայությունը հստակ նպաստում է դպրոցում ավելի բարձր արդյունքների գրանցմանը։ Այո, մենք պիտի փորձենք հասնել նրան, որ 5-ից 6 տարեկան  բոլոր երեխաները մինչև դպրոց գնալը նախադպրոցական որևէ ծրագրում ներգրավված լինեն։ Իսկ ինչ մնում  է այլ թիրախներին՝ ավելի ցածր տարիքի երեխաների մասով, կարող եմ ասել, որ հստակ թիրախ է ամրագրված նաև , որ 3-5 տարեկանների առնվազն 95 տոկոսը ընդգրկված լինեն նախադպրոցական ծառայություններում ու սա շարունակելու է կառավարության ընթացիկ քաղաքականությունը։ 2026 թվականի համար կառավարության ծրագրով թիրախ է սահմանված 85 տոկոս ընդգրկվածության ապահովումը, իսկ ես, ինչպես ասացի, նպատակ ունենք 2030-ին բարելավենք այդ արդյունքը»,- ասաց նա։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.